Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ճարպը օգտակար է առողջության համար. news.am

Ճարպը օգտակար է առողջության համար. news.am

Նախկինում ընդունված էր կարծել, որ ճարպերի օգտագործումը նախընտրելի է սահմանափակել, սակայն ժամանակակից գիտնականները հերքում են այս տեսակետը  եւ նշում, որ խոլեսթերինի, սրտային հիվանդությունների եւ ճարպակալման հիմնական պատճառը ճարպը չէ: Ավելին՝ ճարպը նույնիսկ օգտակար է:

 

Ամերիկացի գիտնական Դեվիդ Պերլմուտերի՝ «Սնունդն ու ուղեղը» («GrainBrain») գրքի հեղինակի խոսքով՝ ճարպն անհրաժեշտ է ուղեղի նորմալ գործունեության եւ տարիքային գործոնների ազդեցությունից պաշտպանելու համար, իսկ ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգը փաստացի զրկում է ուղեղն այս ամենից:  

 

Ճարպն անհրաժեշտ է նաեւ թոքերի առողջության համար: Մասնագետների խոսքով՝ մարդու թոքերը ծածկված են այնպիսի նյութով, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է հագեցած ճարպից: Իրենց հետազոտություններում բժիշկները բազմիցս եկել են այն եզրակացության, որ ճարպի անբավարար քանակը սննդակարգում վնասում է թոքերի ճարպային շերտը եւ, որպես հետեւանք, ասթմա առաջացնում:

 

Բացի այդ, ճարպը նպաստում է նաեւ իմունիտետի՝ պաթոգեն գործոնների նկատմամբ կայունությանը: Մայքլ եւ Մերի Իդիսների կողմից ձեռնարկած հետազոտությունը բացահայտում է օրգանիզմի իմունային համակարգի եւ ճարպերի օգտագործման միջեւ կապը:

 

Տարբեր գիտնականներ ժամանակին ապացուցել են, որ սննդակարգում ճարպի առկայությունն անհրաժեշտ է մաշկի առողջության եւ սրտամկանի նորմալ աշխատանքի համար: Ճարպի անբավարար քանակության դեպքում մաշկը կարող է սկսել չորանալ եւ թեփոտել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. donbass.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ